Ջրված ջրողը
Արտաքին տեսք
Ջրված ջրողը ֆր.՝ L'Arroseur Arrosé | |
---|---|
Երկիր | Ֆրանսիա |
Ժանր | կինոկատակերգություն և համր կինո |
Թվական | 1895 |
Ռեժիսոր | Լուի Ժան Լյումիեր |
Պրոդյուսեր | Լուի Ժան Լյումիեր |
Սցենարի հեղինակ | Լյումիեր եղբայրներ |
Դերակատարներ | François Clerc? և Benoît Duval? |
Օպերատոր | Լուի Ժան Լյումիեր |
Կինոընկերություն | Լյումիեր եղբայրներ |
Տևողություն | 49 s |
L'Arroseur arrosé Վիքիպահեստում |
«Ջրված ջրողը» (ֆր.՝ L'Arroseur arrosé, կամ ֆր.՝ Le Jardinier, 1895), աշխարհում առաջին բեմադրված կարճամետրաժ կինոկատակերգությունը, Լյումիեր եղբայրների առաջին կինոնկարներից։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Այգեպանը փողրակով ջրում է այգին։ Նրանից գաղտնի մի տղա կանգնում է փողրակի վրա և ջուրը դադարում է հոսել։ Զարմացած այգեպանը նայում է փողրակի ծայրին, այդ պահին տղան ոտքը քաշում է ջուրը ճնշման տակ զարկում է այգեպանի դեմքին։ Նա գցում է փողրակը և վազում տղայի ետևից։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Այգեպանի դերում Ֆրանսուա Կլերն է՝ Լյումիերների Լա-Սյոտի ագարակի այգեպանը, իսկ մանկահասակ խուլիգանի դերում ծառաներից մեկի տղան Բենուա Դյուվալը։
- Կինոնկարը Փարիզի Կապուցինների բուլվարի «Գրան կաֆե»-ի նկուղում Լյումիեր եղբայրների 1895 թվականի դեկտեմբերի 28-ի առաջին վճարովի հայտնի կինոցուցադրման ֆիլմերից էր։
- Կինեմատոգրաֆիայի առաջին տարիների էնտուզիաստներից շատերն են այս սյուժետը նկարահանել։ Օրինակ՝ Ժորժ Միլյեսի 1896 թվականի «Ջրողը» (ֆր.՝ L'Arroseur)։
- Կինոնկարի հատվածներ օգտագործվել են ԽՍՀՄ արտադրության «Մարդը Կապուցինների բուլվարից» կինոկատակերգությունում։
- Բրիտանական «Մոնտի Պայթոնի թռչող կրկեսը» կատակերգական հեռուստասերիալում, առաջին սեզոնի երկրորդ «The Wacky Queen» սքեչը անձայն ֆիլմերի պարոդիա է։ Մի հատվածում Վիկտորիա Թագուհին (Տերի Ջոնս) և լորդ Գլադսոնը խաղում են «Ջրված ջրողի» սյուժեն (Գրեմ Չեպմեն)[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջրված ջրողը» հոդվածին։ |
|